ԿԳՄՍՆ համապատասխան մարմիններին է փոխանցել մանկապարտեզում երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու տեսանյութը
18:29 - 26 հուլիսի, 2024

ԿԳՄՍՆ համապատասխան մարմիններին է փոխանցել մանկապարտեզում երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու տեսանյութը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը անդրադարձել է համացանցում տարածված տեսանյութին, ըստ որի՝ Վեդու մանկապարտեզներից մեկում աշխատակիցներից մեկը բռնության է ենթարկում քնելու պառկած մանկահասակ երեխային։ Նախարարությունը տեսանյութը փոխանցել է համապատասխան մարմիններին։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ  նախարարությունից․

«ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ուսումնասիրման նպատակով համապատասխան մարմիններին է փոխանցել համացանցում շրջանառվող տեսանյութը՝ փոքրահասակ երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ:

ԿԳՄՍ նախարությունը դատապարտում է բռնության ցանկացած դրսևորում և հետամուտ է լինելու, որպեսզի միջադեպը բացահայտվի և օրենքի շրջանակում ստանա իրավական գնահատական: 

Բռնության ցանկացած դրսևորում անհարիր է կրթական միջավայրին, և նման գործելաոճով առաջնորդվողները տեղ չունեն և չեն կարող ունենալ ուսումնական հաստատություններում, որոնցում պետք է առաջնային լինի երեխայի լավագույն շահի պաշտպանությունը», - նշված է նախարարության հայտարարությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել