Հայաստանը Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին կունենա 15 ներկայացուցիչ
10:36 - 27 հուլիսի, 2024

Հայաստանը Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին կունենա 15 ներկայացուցիչ

Հայաստանը Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին կունենա 15 ներկայացուցիչ։ Հայաստանի առաջին ներկայացուցիչները Փարզ-2024-ում պայքարը կսկսեն վաղը՝ հուլիսի 27-ին: Որակավորման փուլերում հանդես կգան մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը, լողորդ Վարսենիկ Մանուչարյանն ու հրաձիգ Էլմիրա Կարապետյանը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից․

«Հայաստանի օլիմպիական պատվիրակության դրոշակակիրները եղել են բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանն ու լողորդ Վարսենիկ Մանուչարյանը: 

Ֆրանսիայի մայրաքաղաքում ներկայացված կլինեն 206 օլիմպիական թիմերի 10,500 մարզիկներ։

Հայաստանը Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին կունենա 15 ներկայացուցիչ` հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, ըմբիշներ Սլավիկ Գալստյանը, Մալխաս Ամոյանը, Արթուր Ալեքսանյանը, Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը, ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանը, Գարիկ Կարապետյանը, Վարազդատ Լալայանը,  բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը, լողորդներ Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը, աթլետ Երվանդ Մկրտչյանը: 

Հայաստանի առաջին ներկայացուցիչները Փարզ-2024-ում պայքարը կսկսեն վաղը՝ հուլիսի 27-ին: Որակավորման փուլերում հանդես կգան մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը, լողորդ Վարսենիկ Մանուչարյանն ու հրաձիգ Էլմիրա Կարապետյանը:

Նշենք նաև՝  Էլմիրա Կարապետյանը դարձել է Հայաստանի առաջին ներկայացուցիչը պատմության մեջ, որը մասնակցել է օլիմպիական ջահի փոխանցումավազքին», - նշված է նախարարության հայտարարությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել