«Հանրապետական շտապօգնության ծառայության» տնօրեն Սահակ Հակոբյանը չի ընդունում իրեն առաջադրված կաշառքի մեղադրանքը․ պաշտպան
09:25 - 01 օգոստոսի, 2024

«Հանրապետական շտապօգնության ծառայության» տնօրեն Սահակ Հակոբյանը չի ընդունում իրեն առաջադրված կաշառքի մեղադրանքը․ պաշտպան

«Հանրապետական շտապօգնության ծառայության» տնօրեն Սահակ Հակոբյանը չի ընդունում իրեն առաջադրված կաշառքի մեղադրանքը։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել է պաշտպան Արմեն Անդրիկյանը։ 

«Գումարի չափը չեմ կարող ասել՝ նախաքննական գաղտնիք է: Մեղադրանք առաջադրելուց հետո միջնորդություն է ներկայացվել դատարան կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար, սակայն դատարան մեղսագրվող արարքի բացակայության հիմքով՝ այսինքն հիմնավոր կասկածի հիմքով միջնորդությունը մերժել է»:

Ըստ պաշտպանի` Սահակյանը կատարվածը կմեկնաբանի որպես թյուրիմացություն, ինչպես նաեւ իրավապահ մարմինների ոչ ճիշտ աշխատանքի արդյունք:

Հիշեցնենք, որ Սահակ Հակոբյանին մեղադրանք է ներկայացվել զորակոչիկին բժշկական կեղծ ախտորոշման հիմքով պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու դիմաց առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։

Կոմիտեում քննվող վարույթի շրջանակում տնօրենից բացի մեղադրյալի կարգավիճակ ունի եւս երեք անձ։ Կոմիտեն միջնորդություն է ներկայացրել դատարան՝ 4 մեղադրյալներին կալնավորելու համար․ տնօրենից բացի մյուս 3-ինը բավարարվել է, նրանք կալանավորվել են։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել