Պարեկին կաշառք տալու դեպքերի թիվը 2024-ի 8 ամիսների ընթացքում նվազել է 80 տոկոսով
 |1lurer.am|
13:55 - 12 սեպտեմբերի, 2024

Պարեկին կաշառք տալու դեպքերի թիվը 2024-ի 8 ամիսների ընթացքում նվազել է 80 տոկոսով |1lurer.am|

1lurer.am: Մահվան ելքով վրաերթերի և վթարների թիվը կիսամյակի տվյալներով պակասել է 22-ով. սա շուրջ 30 տոկոսի նվազում է: Հավանական է, որ այդ նվազումը պայմանավորված է ճանապարհների որակի բարելավմամբ, սև կետերի վերացմամբ: Այդ մասին Կառավարության՝ սեպտեմբերի 12-ի նիստին ասաց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը՝ ի հավելումն ներկացնելով մեկ այլ վիճակագրություն, համաձայն որի՝ պարեկին կաշառք տալու դեպքերն այս տարի նվազել են:

«Ունեցել ենք պարեկներին կաշառք տալու փորձի 48 դեպք անցած տարի. դրանք այն դեպքերն են, երբ պարեկին կաշառք տալու ժամանակ պարեկային ծառայության աշխատակիցը ձերբակալում է կաշառք տվողին և ներկայացնում Հակակոռուպցիոն կոմիտե: Անցած տարի ունեցել ենք 48 նման դեպք: Այս տարվա 8 ամսվա տվյալներով՝ մոտավորապես ունենք 80 տոկոսով նվազում»,- ասաց Խաչատրյանը:

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ գրանցվել են նաև վարորդական վկայական ստանալու համար կաշառք տալու դեպքեր, որոնց բացահայտման արդյունքում այս մասով դեպքերի թիվը ևս նվազել է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել