factor.am: Բարձրագույն դատական խորհուրդը մերժեց Վահե Դալմազյանին կարգապահական պատասխանատվութան ենթարկելու միջնորդությունը:
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել։ Խոսքը պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործը քննող դատավորի մասին է։ Նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ԲԴԽ էր ներկայացրել Արդարադատության նախարարությունը։
Ըստ ԱՆ-ի՝ դատավորը կայացրել է ոչ իրավաչափ որոշում, երբ կալանքի տակ գտնվող Տոնոյանի՝ ԱԺ 2020 թ․ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող քննիչ հանձնաժողովի նիստին ուղեկցումը թույլատրել է կազմակերպել առանց ձեռնաշղթաների կիրառման, եւ երբ սահմանել է ՔԿՀ վերադարձի երկար եւ անընդունելի ժամկետ։ Դրա լիազորությունը, ըստ ԱՆ-ի, դատավորը չուներ, այլ պետք է նշեր՝ Տոնոյանին նիստի ավարտից հետո ՔԿՀ վերադարձնել անհապաղ։
«Որպես հետեւանք կալանավորված անձը հնարավորություն է ստացել 2 ժամում այցելել այլ վայր, այսպես ասած՝ տեսակցություն ունենալ, թեեւ նաեւ ՔԿՀ ծառայողների ոչ իրավաչափ գործողություններն են հանգեցրել դրան, բայց այո, մենք պատճառահետեւանքային կապ տեսնում ենք,- ասաց ԱՆ ներկայացուցիչ Արտյոմ Սուջյանը։
comment.count (0)