tert.am: Ռուսական ORSIS զենք արտադրող ընկերությանը հանել են Հայաստանին զենք մատակարարող ընկերությունների «սև ցուցակից»: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն ասել է Հայաստանում ընկերության շահերի պաշտպան, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը:
Ընկերությունը հայտնվել էր «սև ցուցակում»՝ ՀՀ ՊՆ-ի կողմից մի քանի միլիոն դոլարի ռազմական տեխնիկայի գնման մրցույթի տապալման համար, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Դրանից հետո ՌԴ առևտրաարդյունաբերության նախարարությունը նամակ էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, որում ընկերության հետ կապված որոշումը որակել էր «չմոտիվացված»:
«Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է մեր միջնորդությունը և կասեցրել Ֆինանսների նախարարության որոշման գործողությունը, ըստ որի ORSIS-ը պետք է ներառվի «սև ցուցակում» և իրավունք չունենա մասնակցելու պետական գնումներին»,- ասել է Սիրունյանը:
Նա հայտարարել է, որ ORSIS-ը կրկին իրավունք ունի մասնակցելու մրցույթների և մատակարարումներ իրականացնելու ՀՀ ուժային կառույցներին:
comment.count (0)