Ռուսական և ուկրաինական կողմերը հաղորդում են ԱԹՍ հարվածների մասին
 |azatutyun.am|
13:34 - 03 օգոստոսի, 2024

Ռուսական և ուկրաինական կողմերը հաղորդում են ԱԹՍ հարվածների մասին |azatutyun.am|

azatutyun.am: Անցած գիշեր Ուկրաինան ռուսական ուժերի կողմից օդային հարձակումների է ենթարկվել Shahed տեսակի դրոններով։

Ուկրաինայի բանակի օդային ուժերի հաղորդագրության համաձայն՝ հաջողվել է չեզոքացնել 24 դրոն երկրի 9 շրջաններում, այդ թվում՝ Կիևի մարզում։

Ուկրաինական իշխանությունների տեղեկություններով՝ տուժածներ չկան, հաղորդվում է, որ Վինիցայի շրջանում վնասվել է ենթակառուցվածքային շինություն, Դնեպրոպետրովսկի շրջանում բնակելի տուն և ջրախողովակ, Նիկոլաևսկի շրջանում՝ մասնավոր առանձնատան տարածքում հրդեհ է բռնկվել, ինչը արագ մարվել է։

Ռուսական կողմն, իր հերթին, հաղորդում է Ուկրաինային սահմանակից շրջաններին հասցված հարվածների մասին։ Օրլովի մարզում «ոչնչացվել է 3 անօդաչու, որոնցից երկուսն ընկել են բնակելի տներ», գրել է մարզի ղեկավար Անդրեյ Կլիչկովը՝ հավելելով, որ տուժածներ չկան։

Ռոստովի նահանգապետ Վասիլի Գոլուբևի խոսքով՝ անցած գիշեր 55 ուկրաինական դրոն հարձակվել է շրջանի վրա, հարվածների հետևանքով վնասվել են «մի շարք պահեստային օբյեկտներ Կամենսկի և Մորոզովսկի շրջաններում», տուժածներ չկան։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել