Քամալա Հարիսն ԱՄՆ փոխնախագահի պաշտոնում առաջադրել է Մինեսոտայի նահանգապետի թեկնածությունը
 |azatutyun.am|
20:09 - 06 օգոստոսի, 2024

Քամալա Հարիսն ԱՄՆ փոխնախագահի պաշտոնում առաջադրել է Մինեսոտայի նահանգապետի թեկնածությունը |azatutyun.am|

azatutyun.am: «Ես հպարտ եմ հայտարարելու, որ խնդրել եմ Թիմ Ուոլսին լինել իմ փոխնախագահի թենածուն: Որպես նահանգապետ, մարզիչ, ուսուցիչ և վետերան, նա գործում է ի շահ աշխատավոր ընտանիքների, ինչպիսին ինքն է», - օգոստոսի 6-ին X-ում գրել է ԱՄՆ-ի առաջիկա ընտրություններին դեմոկրատների նախագահի հավանական թեկնածու Քամալա Հարիսը։

ԱՄՆ-ի բանակի ազգային գվարդիայի վետերան և նախկին ուսուցիչ, 60-ամյա Ուոլսը 2006 թվականին ընտրվել է կոնգրեսական և օրենսդիր մարմնում աշխատել 12 տարի՝ մինչև 2018 թվականին Մինեսոտայի նահանգապետ ընտրվելը:

Նահանգապետի պաշտոնում նա պաշտպանել է քաղաքացիներին օգտակար հարցեր՝ այդ թվում դպրոցական անվճար սննդի տրամադրում, կլիմայի փոփոխության դեմ պայքարի նպատակներ, միջին խավի համար հարկերի կրճատում և Մինեսոտայի աշխատողների համար ավելի երկար վճարովի արձակուրդը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել