Հանիեի սպանությունը լինելու է ԻՀԿ երկրների արտգործնախարարների հանդիպման գլխավոր թեման
 |shantnews.am|
10:55 - 07 օգոստոսի, 2024

Հանիեի սպանությունը լինելու է ԻՀԿ երկրների արտգործնախարարների հանդիպման գլխավոր թեման |shantnews.am|

shantnews.am: Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Կանին մեկնել է Ջիդդա՝ մասնակցելու Իսլամական համագործակցության կազմակերպությանը (ԻՀԿ) մասնակից երկրների արտգործնախարարների խորհրդի արտահերթ նիստին, որը հանրապետությունն առաջարկել է գումարել Թեհրանում տեղի ունեցած պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի նախագահ Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո։

Ինչպես ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ, «հրատապ հանդիպման օրակարգում ներառված են Պաղեստինի ժողովրդի դեմ սիոնիստների հանցագործությունների շարունակականությունը և ագրեսիայի մասշտաբները, որի արդյունքում սպանվել է Իսմայիլ Հանիեն և խախտվել է Իրանի Իսլամական Հանրապետության ինքնիշխանությունն ու ազգային անվտանգությունը»։

Բաղերի Կանին ծրագրում է հանդիպել ԻՀԿ գլխավոր քարտուղար Հիսեյն Բրահիմ Թահայի հետ։

Մերձավոր Արևելքում իրավիճակճ լարվեց անցյալ շաբաթ՝ Լիբանանում «Հեզբոլա»-ի բարձրաստիճան հրամանատարի և Թեհրանում ծայրահեղական «Համաս»-ի բարձրաստիճան քաղաքական առաջնորդի սպանությունից հետո։

Թեհրանը և իր դաշնակիցները վերջիններիս սպանության համար մեղադրում են Իսրայելին և խոստացել անպատասխան չթողնել։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել