Աթլետ Երվանդ Մկրտչյանը Հայաստանի ռեկորդ սահմանեց, սակայն չհաղթահարել որակավորման փուլը |sport.news.am|
15:29 - 07 օգոստոսի, 2024

Աթլետ Երվանդ Մկրտչյանը Հայաստանի ռեկորդ սահմանեց, սակայն չհաղթահարել որակավորման փուլը |sport.news.am|

sport.news.am: Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 7-ին պայքարի մեջ մտավ աթլետիկայի մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Երվանդ Մկրտչյանը:

Հայաստանի առաջատար վազորդը մասնակցեց 800 մետր վազք մրցատարածությունում եւ ցույց տվեց 1:49.91 վայրկյան արդյունք: Երրորդ ենթախմբում Երվանդ Մկրտչյանը զբաղեցրեց վերջին տեղը: 1:49.91 վայրկյան արդյունքով Մկրտչյանը գրանցեց Հայաստանի ռեկորդ:

Երվանդ Մկրտչյանը ավարտեց պայքարը Փարիզի Օլիմպիական խաղերում: Որակավորման փուլում նա զբաղեցրեց 35-րդ տեղը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել