Հերացի փողոցում երեկ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով հոսպիտալացված տուժածներից 2-ի առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, 7-ինը` միջին ծանրության: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
9 քաղաքացի անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել:
Հիշեցնենք, որ երեկ Հերացի փողոցում ցորենով բեռնված բեռնատարը բախվել է թիվ 36 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսին, այնուհետև կայանած «Toyota» մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել։
20 տուժած տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին բժշկական կենտրոններ:
comment.count (0)