Շաքարի սպառումը բնակչության շրջանում զգալիորեն բարձր է, քանի որ շատերը շաքարը չարաշահում են՝ հաճախ առանց գիտակցելու․ ԱՆ
15:38 - 13 օգոստոսի, 2024

Շաքարի սպառումը բնակչության շրջանում զգալիորեն բարձր է, քանի որ շատերը շաքարը չարաշահում են՝ հաճախ առանց գիտակցելու․ ԱՆ

Շաքարի սպառումը բնակչության շրջանում զգալիորեն բարձր է, քանի որ շատերը շաքարը չարաշահում են` հաճախ առանց գիտակցելու:

Սննդում օրական 50 գրամից (կամ 12 թեյի գդալից ավելի) ավելի շաքարի օգտագործումը կարող է հանգեցնել քաշի ավելացման, գիրության, շաքարային դիաբետի, խոլեսթերինի և սրտանոթային համակարգի հիվանդությունների զարգացմանը:

Կան մթերքներ, որոնք կարծես թե «առողջ» են, սակայն իրականում մեծ վնաս են հասցնում առողջությանը, քանի որ պարունակում են թաքնված շաքարի մեծ քանակություն, օրինակ՝ մրգային յոգուրտները կամ մրգային հյութերը:

Մթերքներ, որոնք պարունակում են մեծ քանակությամբ շաքար`

1 բաժակ բնական հյութ (30 գրամ կամ 7.5 թեյի գդալ շաքար)

1 բաժակ գազավորված քաղցր ըմպելիք (33 գրամ կամ 8.5 թեյի գդալ շաքար)

1 կտոր կաթնային շոլոկադի սալիկ (6 գրամ կամ 1.5 թեյի գդալ շաքար)

100 գր. պաղպաղակ (21 գրամ կամ 5 թեյի գդալ շաքար)

200 գրամ յոգուրտ (6 գրամ կամ 1.5 թեյի գդալ)

1 փոքր թխվածքաբլիթ (3գրամ կամ 3/4 թեյի գդալ):

 Մթերքների մեջ ավելացված շաքարի քանակությունը ստուգելու համար անհրաժեշտ է ընթերցել պիտակները և խուսափել ավելացված շաքար պարունակող սննդամթերքից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել