Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2024 թ. առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը
18:32 - 13 օգոստոսի, 2024

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2024 թ. առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է ՀՀ 2024 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ հաշվետվությունը:

Ֆինանսների նախարարության կողմից ներկայացվել են հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի ծրագրային ցուցանիշները, ընթացիկ հիմնական արդյունքները, ինչպես նաև 2024 թ. առաջին կիսամյակի պետական բյուջեի եկամուտներն ու կապիտալ ծախսերի կատարողականը:

Անդրադարձ է կատարվել տնտեսական ակտիվությանը նպաստող գործոններին, հարկային եկամուտներին, արտահանման և ներմուծման տեմպերին:

Հաջորդիվ քննարկվել են պետական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացումների և վերաբաշխումների վերաբերյալ առաջարկվող նախագծերը, որոնց շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, հնչել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ:

Անդրադառնալով պետական բյուջեի եկամուտների, ինչպես նաև կապիտալ ծախսերի կատարման ընթացքին՝ վարչապետ Փաշինյանը կարևորել է ծրագրերի՝ ժամանակին և պատշաճ իրականացումը:

Կառավարության ղեկավարն ընդգծել է նաև հարկային և մաքսային վարչարարության արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը և նշել, որ պետք է շարունակել հետևողական քայլերն այդ ուղղությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել