Բացառում եմ իրավիճակ, որ գնանք օրենքի, Սահմանադրության, նաև բարոյականությանը հակառակ. ՏԿԵ նախարարը՝ կաթողիկոս ընտրելու գործընթացի մասին
 |1lurer.am|
12:05 - 11 հունիսի, 2025

Բացառում եմ իրավիճակ, որ գնանք օրենքի, Սահմանադրության, նաև բարոյականությանը հակառակ. ՏԿԵ նախարարը՝ կաթողիկոս ընտրելու գործընթացի մասին |1lurer.am|

1lurer.am: Վարչապետը հայտարարել է, որ ձևավորվում է աշխատանքային խումբ, որը որոշակի գործառույթներ կիրականացնի, և որ այդ խմբի աշխատանքը բացառապես լինելու է ՀՀ Սահմանադրության և գործող օրենքների շրջանակներում: Խնդրում եմ՝ այդ մասով կասկած չունենաք: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկին՝ ձևավորելու համակարգող խումբ՝ կաթողիկոսական նոր ընտրության օրակարգի կազմակերպչական հարցերի համար:

Հարցին՝ այն, ինչ առաջարկում է վարչապետը, չի՞ հակասում Սահմանադրությանը, նախարարը պատասխանեց, որ իրենց այն բոլոր գործողությունները, որոնք վերջին 7 տարվա ընթացքում եղել են, ՀՀ գործող օրենսդրության և Սահմանադրության շրջանակներում են եղել:

«Ես ինքս բացառում եմ այդպիսի իրավիճակ, որ գնանք օրենքի, Սահմանադրության, նաև բարոյականությանը հակառակ»,- հայտարարեց նախարարը և հավելեց, որ քանի դեռ աշխատանքային խումբն իր օրակարգը չի ձևավորել, ավելին ասել չի կարող:

Նախարարը հավելեց, որ ենթադրում է՝ աշխատանքային խումբը կազմվելու է ՀՀ քաղաքացիներից՝ միաժամանակ չբացառելով, որ կարող են ընդգրկվել նաև հոգևորականներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել