ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց մի օրենսդրական նախաձեռնության, որով առաջարկվում է հունիսի 17-ը սահմանվել Հայրերի օր։
Փոփոխություն է արվում «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում, որում մինչ այս պահը սահմնված է եղել միայն Մայրության եւ գեղեցկության տոնը, որը նշվում է ապրիլի 7-ին։
Հաշվի առնելով, որ ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածը ամրագրում է պետության պատասխանատվությունը ընտանիքի պաշտպանության դերի կարեւորման հարցում, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Բաթոյանն առաջարկել է այս օրենսդրական փոփոխությունը, որի արդյունքում իրավական հիմքեր կստեղծվեն հայրերի մեծարման եւ նրանց դերի բարձրացման ուղղությամբ միջոցառումներ եւ ծրագրեր մշակելու ու իրականացնելու, այդ նպատակով պետական եւ հասարակական հատվածի համագործակցությունը խթանելու, ինչպես նաեւ հանրային կրթության ծրագրերը խթանելու համար։
comment.count (0)