Թուրքական կուսակցությունը Մեծամորի ատոմակայանի վերաբերյալ առաջարկ է ներկայացրել մեջլիս |ermenihaber.am|
12:02 - 12 դեկտեմբերի, 2019

Թուրքական կուսակցությունը Մեծամորի ատոմակայանի վերաբերյալ առաջարկ է ներկայացրել մեջլիս |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) անդամ, մեջլիսի պատգամավոր Դենիզ Յավուզյըլմազը հայտարարել է, որ կուսակցության անունից, 40 պատգավորի ստորագրությամբ առաջարկ է ներկայացվել խորհրդարան՝ Հայաստանում գտնվող Մեծամորի ատոմակայանի վտանգները ուսումնասիրելու համար։

Յավուզյըլմազը մեջլիսում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ Մեծամորի ատոմակայանը Իգդիրից ընդամենը 16 կմ հեռավորության վրա է գտնվում, և ատոմակայանի անվտագնությունը Թուրքիայի և տարածաշրջանի երկրների համար կենսական նշանակություն է կրում։

«Պարզելու համար, թե Մեծամորի խնդիրը մեր երկրի և հարևան երկրների վրա ինչ կործանիչ հետևանքներ կարող է ունենալ, ինչպես նաև խնդրին միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու համար, մենք ԺՀԿ-ի անունից, 40 պատգամավորի ստորագրությամբ խորհրդարանական հետազոտության առաջարկ ենք ներկայացրել»,- ասել է Յավուզյըլմազը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել