ՍԱՏՄ-ն «կապիկի ծաղիկի» կանխարգելման նպատակով արգելել է կրծողների և պրիմատների ներմուծումը Հայաստան
18:01 - 22 օգոստոսի, 2024

ՍԱՏՄ-ն «կապիկի ծաղիկի» կանխարգելման նպատակով արգելել է կրծողների և պրիմատների ներմուծումը Հայաստան

Կապիկի ծաղիկ հիվանդության բռնկումների և աղբյուրների կանխարգելման նպատակով օգոստոսի 21-ից արգելվում է բոլոր տեսակի կրծողների (կենդանի և սատկած (կենդանիների կերակրման համար)) և բոլոր տեսակի պրիմատների ներմուծումը և տարանցիկ փոխադրումը Հայաստանի Հանրապետության տարածքով՝ մինչև առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պարզաբանումների հարապարակումը։ Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

Ինչպես հայտնել ենք, աշխարհի տարբեր երկրներում կապիկի ծաղիկ հիվանդությամբ վարակման դեպքեր են գրանցվել:

Mpox-ը հազվագյուտ վիրուսային հիվանդություն է, որը հիմնականում հանդիպում է Աֆրիկայի կենտրոնական և արևմտյան հեռավոր շրջաններում: Կենդանուց մարդուն այս վարակի փոխանցման առաջին դեպքը գրանցվել է 1970 թվականին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել