Սուրեն Պապիկյանը շրջել է առաջնագծում, հետևել ընթացող լայնածավալ շինաշխատանքներին
19:17 - 22 օգոստոսի, 2024

Սուրեն Պապիկյանը շրջել է առաջնագծում, հետևել ընթացող լայնածավալ շինաշխատանքներին

N բանակային զորամիավորում կատարած այցի ընթացքում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շրջել է առաջնագծում, հետևել ընթացող լայնածավալ շինաշխատանքներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանը և զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Գարեգին Պողոսյանը նախարարին մանրակրկիտ ներկայացրել են մինչև այժմ կատարված աշխատանքները, առաջիկա անելիքները:

Այնուհետև պաշտպանական գերատեսչության ղեկավարն այցելել է մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմերից մեկի տեղակայման վայր, զրուցել զինծառայողների հետ, կարևորել ամենօրյա մարտական  պատրաստությունը, կարողությունների անընդհատ կատարելագործումը:

 
 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել