Գևորգ Պապոյանն ու Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
12:33 - 23 օգոստոսի, 2024

Գևորգ Պապոյանն ու Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և «Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» հասարակական կազմակերպության նախագահ Թաթուլ Մովսիսյանը օգոստոսի 23-ին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի միջև գործարար միջավայրի բարելավմանն ուղղված համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր, տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

«Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ կողմերը կհամագործակցեն նախարարության լիազորությունների և Պալատի գործառույթների շրջանակներում, որը կներառի իրազեկման աշխատանքներ նախարարության կարգավորման ներքո գտնվող ոլորտում իրականացվող քաղաքականության և նախատեսվող միջոցառումների վերաբերյալ, տեխնիկական բնույթի խորհրդատվություններ։

Պալատի կողմից կտրամադրվեն ոլորտային իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ մեթոդական և նոր իրավական ակտերի նախագծերի մշակման օժանդակություն, ոլորտային խնդիրների վերաբերյալ վերլուծությունների իրականացում և այլն։

Նախաձեռնությունում առաջնայնություն կտրվի պետություն-մասնավոր հատված համագործակցությանը և այն նախաձեռնություններին, որոնք առավելագույն օգուտներ են ապահովում ոլորտում գործող տնտեսվարողների համար»,-ասված է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել