Բեյրութի օդանավակայանն աշխատում է բնականոն ռեժիմով
 |shantnews.am|
18:33 - 25 օգոստոսի, 2024

Բեյրութի օդանավակայանն աշխատում է բնականոն ռեժիմով |shantnews.am|

shantnews.am: Բեյրութի «Ռաֆիկ Հարիրիի» անվան միջազգային օդանավակայանն աշխատում է բնականոն ռեժիմով, սակայն որոշ չվերթներ հետաձգվում են։ Այս մասին հայտարարություն է տարածել Հանրապետության Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը։

«Մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը Բեյրութի միջազգային օդանավակայան ժամանող և մեկնող բոլոր չվերթների ենթադրյալ չեղարկման մասին չի համապատասխանում իրականությանը. որոշ չվերթներ հետաձգվում են, սակայն օդանավակայանն աշխատում է բնականոն ռեժիմով»,-ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Միևնույն ժամանակ, օդանավակայանի առցանց վահանակի համաձայն, առնվազն 11 թռիչք Բեյրութից և 13 թռիչք դեպի քաղաք չեղարկվել է։ Մասնավորապես, Հորդանանի, Թուրքիայի և Ֆրանսիայի մի քանի ավիափոխադրողներ դադարեցրել են իրենց թռիչքները դեպի Լիբանան և հակառակ ուղղությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել