Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Արտակ Քամալյանը նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական: Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով` Արտակ Քամալյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական»,- ասված է որոշման մեջ:
Նշենք, որ Քամալյանը 2020 թվականի փետրվարի 1-ից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամն էր (նախարար):
Նախքան Հանձնաժողովում պաշտոնի նշանակվելը Արտակ Քաջիկին զբաղեցնում էր Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության փոխնախարարի, ապա Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնը:
comment.count (0)