Ոստիկանները բացահայտել են բջջային օպերատորներից մեկի Գորիսում գտնվող մասնաճյուղի ղեկավարի ապօրինությունները

16:33 - 12 դեկտեմբերի, 2019

Ոստիկանության Գորիսի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Հայաստանում գործող բջջային օպերատորներից մեկի Գորիս քաղաքում գտնվող մասնաճյուղի ղեկավարը ապօրինություններ է թույլ տվել։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ մասնաճյուղի աշխատակիցներից մեկը 2010-ից 2013 թվականների ընթացքում չի հաճախել աշխատանքի, սակայն նրա անվամբ դուրս է գրվել աշխատավարձ։ Նախնական հաշվարկով՝ ընկերության ֆինանսական միջոցներից դուրս է գրվել խոշոր չափերի՝ ընդհանուր 2 միլիոն 110 հազար դրամից ավելի գումար, որը յուրացվել է։ Նախապատրաստված նյութերի հիման վրա ոստիկանության Գորիսի բաժնում քրեական գործ է հարուցվել պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերի յուրացման կամ վատնման հատկանիշներով։ Քրեական գործը ոստիկանությունից փոխանցվել է տարածքային քննչական բաժին՝ հետագա քննության։ Հանգամանքները պարզվում են։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել