ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը մեկնել է ՌԴ |news.am|
17:34 - 12 դեկտեմբերի, 2019

ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը մեկնել է ՌԴ |news.am|

news.am: Մոսկվայում անցկացվող «Միջազգային բանակային խաղեր-2020» մրցույթի նախապատրաստման ու անցկացման համաժողովին մասնակցելու նպատակով ՌԴ է մեկնել ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանի գլխավորած պատվիրակությունը:

ՀՀ ԶՈւ պատվիրակությունը կմասնակցի նաև միջազգային մրցույթի կազմակերպչական կոմիտեի խորհրդի երկրորդ նիստին, գլխավոր մրցավարական կոլեգիայի խորհրդակցությանը, կազմակերպչական հարցերի ճշտմանն ու կանոնակարգերում կատարված փոփոխությունների և նոր մրցումների կանոնադրությունների քննարկմանը, ինչպես նաև խաղերի համակազմակերպիչ պետությունների զինված ուժերի խորհրդատվությանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել