Խարկովում ռմբակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի, վիրավորվել է 40 մարդ
 |azatutyun.am|
19:52 - 30 օգոստոսի, 2024

Խարկովում ռմբակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի, վիրավորվել է 40 մարդ |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի հյուսիսարևելյան Խարկով քաղաքում ռմբակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի, վիրավորվել է 40 մարդ, Telegram-ում գրել է շրջանի նահանգապետ Օլեհ Սինյեհուբովը։

Զոհվածներից մեկը երեխա է, որ Խարկովի քաղաքապետ Իհոր Տերեխովի խոսքով, սպանվել է քաղաքային զբոսայգու խաղահրապարակում: Ոստիկանները շրջափակել են այգու որոշ հատվածները։ Այգու նստարաններից մեկի տակ արյան ջրափոս է նկատվել։

Լուսանկարը՝ Խարկովի շրջանի նահանգապետ Սինյեհուբովի տելեգրամյան ալիքից / օգոստոսի 30-ին Խարկովի վրա հարձակումից հետո։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել