ՀՀ ֆինանսների նախարարը հանդիպել է Գերմանիայի դեսպանի հետ
18:20 - 02 դեկտեմբերի, 2024

ՀՀ ֆինանսների նախարարը հանդիպել է Գերմանիայի դեսպանի հետ

Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշի հետ:

Նախարար Հովհաննիսյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնավարման կապակցությամբ, այնուհետև կողմերն անդրադարձել են Վերականգնման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի աշխատանքներին, ինչպես նաև քննարկել «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի» շրջանակներում հնարավոր համագործակցությունը:

Վահե Հովհաննիսյանը հատուկ ընդգծել է Գերմանիայի ֆինանսների նախարարության հետ փոխշահավետ համագործակցությունը խորացնելու և նոր նախաձեռնություններով երկկողմ կապերը զարգացնելու կարևորությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել