Պոլտավայում ռուսական բալիստիկ հրթիռի հարվածի հետևանքով 41 հոգի զոհվել է, կա 180 վիրավոր
 |azatutyun.am|
16:59 - 03 սեպտեմբերի, 2024

Պոլտավայում ռուսական բալիստիկ հրթիռի հարվածի հետևանքով 41 հոգի զոհվել է, կա 180 վիրավոր |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսական ուժերի բալիստիկ հրթիռի հարվածի հետևանքով Ուկրաինայի կենտրոնական շրջանում գտնվող Պոլտավայում առնվազն 41 մարդ է զոհվել, ևս 180-ը վիրավորվել են։ Այսօր այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Տելեգրամում հրապարակած տեսանյութում։

Նա մանրամասնել է, որ բալիստիկ հրթիռը հարվածել է կրթական հաստատության՝ կապի ինստիտուտի մասնաշենքին և մոտակա հիվանդանոցին։ Փլատակների տակ մարդիկ կան։

2022 թվականի փետրվարին Ուկրաինա ներխուժելուց ի վեր սա Ռուսաստանի ամենամահաբեր հարվածներից մեկն է Ուկրաինային։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել