ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում ՀՀ-ի և ԵՄ-ի միջև քննարկվելիք հարց է. Խանդանյան
 |1lurer.am|
15:39 - 04 սեպտեմբերի, 2024

ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում ՀՀ-ի և ԵՄ-ի միջև քննարկվելիք հարց է. Խանդանյան |1lurer.am|

1lurer.am: ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում ՀՀ-ի և ԵՄ-ի միջև քննարկվելիք հարց է: Այդ մասին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ արձագանքելով խաղաղության պայմանագրի կնքման գործընթացի շրջանակում ադրբեջանական կողմի դիտարկմանը, թե եվրադիտորդները պետք է հեռանան ՀՀ-ից:

«ԵՄ դիտորդները տեղակայված են ՀՀ տարածքում և մոնիթորինգ են իրականացնում սահմանի հայաստանյան կողմից, ուստի այստեղ Հայաստանն ու ԵՄ-ն պիտի որոշեն՝ երբ, ինչքան ժամկետով, ինչ անձնակազմով պետք է ներկա լինեն ԵՄ դիտորդները:

Երբ կնքվի խաղաղության պայմանագիրը, երբ ավարտվի սահմանազատման գործընթացը, և լինի տարածաշրջանային խաղաղություն, գուցե տրամաբանական լինի, որ մոնիթորինգի անհրաժեշտություն այլևս չկա: Բայց այս պահին նման հարցը չի քննարկվում»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել