Հայաստանի խորհրդարանում հյուրընկալել են Ուկրաինայի Գերագույն ռադայի Ուկրաինա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին
17:48 - 27 մայիսի, 2025

Հայաստանի խորհրդարանում հյուրընկալել են Ուկրաինայի Գերագույն ռադայի Ուկրաինա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին

ՀՀ ԱԺ Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի ղեկավար Հրաչյա Հակոբյանը, բարեկամական խմբի անդամներ Արսեն Թորոսյանը եւ Հայկ Ցիրունյանը մայիսի 27-ին հանդիպել են Ուկրաինայի Գերագույն ռադայի Ուկրաինա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դմիտրո Միկիշայի հետ:

ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ Հրաչյա Հակոբյանը կարեւորել է երկու երկրների օրենսդիր մարմինների բարեկամական խմբերի միջեւ համագործակցության զարգացումը: Նա հույս է հայտնել, որ միջխորհրդարանական կապերի ամրապնդումը կնպաստի նաեւ տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում հարաբերությունների զարգացմանը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային հարցերին, «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:

Դմիտրո Միկիշան կարեւորել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցությունները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել