Կներդրվի միասնական երթուղային ցանց․ ՏԿԵ փոխնախարարը Արագածոտնի մարզպետի հետ խորհրդակցություն է անցկացրել
13:29 - 05 սեպտեմբերի, 2024

Կներդրվի միասնական երթուղային ցանց․ ՏԿԵ փոխնախարարը Արագածոտնի մարզպետի հետ խորհրդակցություն է անցկացրել

Արագածոտնի մարզի բոլոր բնակավայրեր հասնող միասնական երթուղային ցանցի ներդրման աշխատանքները գործնական փուլում են։ Գործընթացը քննարկելու նպատակով Արագածոտնի մարզում էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, որը Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի հետ խորհրդակցություն է անցկացրել համայնքապետների և Արագածոտնի մարզի երթուղիները սպասարկող կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են Արագածոտնի մարզպետի աշխատակազմից:

Մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականի կատարումն ապահովելով՝ ներդրվում է միասնական երթուղային ցանց, որը հանրային տրանսպորտով ապահովելու է անգամ մարզի ամենահեռավոր գյուղերին։

Փոխնախարարը ներկայացրել է ցանցի ներդրման նպատակով հայտարարվող մրցույթի մանրամասները, միջազգային լավագույն փորձը, լսել մասնակիցների առաջարկություններն ու դիտարկումները, որի արդյունքում վեր են հանվել խնդիրներն ու նախանշվել դրանց լուծման ուղիները։

Ամփոփելով խորհրդակցությունը՝ մարզպետը տեղի երթուղիները սպասարկող ընկերություններին հորդորել է ակտիվություն ցուցաբերել միասնական ցանցի ներդրման համար իրականացվող մրցույթում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել