ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնին կից տարածքում իրականացվող շինարարությունը դադարեցվել է
12:26 - 07 սեպտեմբերի, 2024

ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնին կից տարածքում իրականացվող շինարարությունը դադարեցվել է

ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից տարածքում իրականացվող շինարարությունը Երևանի քաղաքապետարանի միջնորդությամբ ժամանակավորապես դադարեցվել է՝ մինչև գործի հետ կապված հանգամանքների հետագա պարզաբանումը։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Միաժամանակ տեղեկացնում եմ, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցների կողմից համապատասխան արձանագրությունն է կազմվել իրավախախտում իրականացրած ընկերության նկատմամբ»,-գրել է մամուլի խոսնակը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել