Պաշտոնական այցով ՀՀ-ում է գտնվելու Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ԱԳ և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելը․ ԱԳՆ
13:04 - 07 սեպտեմբերի, 2024

Պաշտոնական այցով ՀՀ-ում է գտնվելու Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ԱԳ և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելը․ ԱԳՆ

Սեպտեմբերի 9-10-ը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, ԱԳ և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Սեպտեմբերի 9-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Քսավյե Բետելի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Սեպտեմբերի 10-ին Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում համատեղ կմասնակցեն «Հարավային Կովկասը խաչմերուկում. տրոհված լինելու և համագործակցության միջև» խորագրով պանելային քննարկմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել