factor.am: ՀՀ ԱԳՆ-ն չի պատասխանում հարցին, թե մինչև վերջնաժամկետը՝ 2025 թվականի ավարտը, պատրաստվո՞ւմ է ՀՀ-ն վճարել ՀԱՊԿ անդամավճարը, թե՝ ոչ։ Արատքին գերատեսչությունից Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան նշել են, որ ՀԱՊԿ ներքին ընթացակարգերի համաձայն՝ կազմակերպության ամենամյա բյուջեի վերաբերյալ տեղեկատվությունը ենթակա չէ հանրայնացման, իսկ բարձրացված հարցերը կարգավորվում են ՀԱՊԿ կանոնադրության և համապատասխան փաստաթղթերի դրույթներով։
ԱԳՆ-ի պատասխանում նաև ասվում է, որ հայաստանյան կողմը պաշտոնապես տեղեկացրել է ՀԱՊԿ քարտուղարություն, որ ձեռնպահ կմնա «ՀԱՊԿ 2024 թվականի բյուջեի մասին» ՀԱՊԿ ՀԱԽ որոշման ստորագրումից և դրանով նախատեսված՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորման մասնակցությունից։
«Հաշվի առնելով, որ որևէ որոշմամբ պարտավորություն ստանձնումն իրականացվում է տվյալ որոշմանը միանալով՝ «ՀԱՊԿ 2024 թվականի բյուջեի մասին» ՀԱՊԿ ՀԱԽ սահմանափակ ձևաչափով ընդունված որոշման ստորագրությամբ Հայաստանի Հանրապետությունը որևէ ֆինանսական պարտավորություն չի ստանձնել»,- ընդգծել են նախարարությունից։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
comment.count (0)