2024 թվականի սեպտեմբերի 7-ին ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի հրավերով պաշտոնական այցով Երևան է ժամանել Իրաքի Հանրապետության Դաշնային գերագույն դատարանի նախագահ Ջասիմ Մուհամմադ Աբուդի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին հայտնում են Սահմանադրական դատարանից։
Այցի ընթացքում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության Բարձր դատարանների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատաժողով, որի ավարտին կստորագրվի «ՀՀ Սահմանադրական դատարանի և ԻՀ Դաշնային գերագույն դատարանի միջև համագործակցության մասին» հուշագիր։
ԻՀ գերագույն դաշնային դատարանի պատվիրակությունը հանդիպումներ կունենա ՀՀ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
comment.count (0)