tert.am: Տաջիկստանի Ուլեմների խորհրդի նախագահ Սաիդմուկարամ Աբդուլկոդիրզոդան դանակահարման հետևանքով վիրավորվել է Դուշանբեի կենտրոնական մզկիթի մոտ։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով հանրապետության ներքին գործերի նախարարության մամուլի կենտրոնին։
«Այսօր` ժամը 17:20-ին, Դուշանբե քաղաքի կենտրոնական մզկիթի մոտ աղոթքից հետո չարագործը դանակահարել է Տաջիկստանի Ուլեմների խորհրդի նախագահ Սաիդմուկարամ Աբդուլկոդիրզոդային»,-ասված է հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունում հավելել են, որ հարձակվողը ձերբակալվել է։
Տաջիկստանի ՆԳՆ-ից հայտնում են, որ հարձակումն իրականացվել է խուլիգանական դրդապատճառներով։
comment.count (0)