Իվանիշվիլին ասել է, որ օսերից պետք է ներողություն խնդրել 2008-ի պատերազմի համար
 |civilnet.am|
10:57 - 15 սեպտեմբերի, 2024

Իվանիշվիլին ասել է, որ օսերից պետք է ներողություն խնդրել 2008-ի պատերազմի համար |civilnet.am|

civilnet.am: Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին, ելույթ ունենալով Գորիում կայացած նախընտրական հանդիպման ժամանակ, ասել է, որ անհրաժեշտ է «մեր մեջ ուժ գտնել» և ներողություն խնդրել այն բանի համար, որ [նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի] «Ազգային շարժումը» 2008-ին օս ժողովրդին հրի ու բոցի մատնեց»:

«Հենց ավարտվեն հոկտեմբերի 26-ի ընտրությունները, երբ դատապարտվեն պատերազմ հրահրողները, երբ վրաց-օսական եղբայրության և համակեցության ոչնչացման համար բացարձակապես բոլոր մեղավորները ամենախիստ իրավական պատասխանատվության ենթարկվեն, մենք անպայման մեր մեջ ուժ կգտնենք ներողություն խնդրելու այն բանի համար, որ ստացված հանձնարարականի համաձայն՝ 2008-ին դավաճանական «Ազգային շարժումը» կրակի մատնեց մեր օս քույրերին ու եղբայրներին։ Եվ քանի որ մեր՝ վրացիների և օսերի քրիստոնեական հավատքի ամենակարևոր հիմնաքարերից մեկը ներումն է, վստահ եմ, որ եղբայրասպան առճակատումը, որը Վրաստանի թշնամիները սանձազերծեցին մեր ժողովուրդների դեմ, կավարտվի պատմական փոխադարձ ներողամտությամբ և անկեղծ հաշտեցմամբ»,- ասել է նա։

Իվանիշվիլին ասել է, որ 2008-ի օգոստոսյան պատերազմը «ո՛չ վրացի, ո՛չ օս ժողովրդի կամքով չէր»։ Նա կրկնել է, որ իր ղեկավարած «Վրացական երազանք» կուսակցությանն անհրաժեշտ է սահմանադրական մեծամասնություն խորհրդարանում տարածքային ամբողջականության հետ կապված փոփոխությունների համար։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձե/OC Media


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել