ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին պաշտոնական այցով կայցելի Վրաստան։ Այս մասին հայտնում է վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։
Նրան կհյուրընկալի Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ ժամը 14:00-ին Վրաստանի կառավարության աշխատակազմում տեղի կունենա Հայաստանի վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Կկայանան դեմ առ դեմ և ընդլայնված կազմով հանդիպումներ, որից հետո Իրակլի Կոբախիձեն և Նիկոլ Փաշինյանը լրատվամիջոցների համար հանդես կգան համատեղ հայտարարություններով։
comment.count (0)