tert.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Պետքարտուղարն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու կարևորությունը և ասել, որ ԱՄՆ-ն կշարունակի ջանքեր գործադրել այդ նպատակին հասնելու համար։
Քննարկել են նաև Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները, ինչպես նաև հեռախոսազրույցի ընթացքում բարձրացվել է Ադրբեջանում COP29-ի անցկացման հարցը։
comment.count (0)