Ալիևը հայտարարել է, թե Իրանի հետ պայմանավորվել են «ՀՀ-ն շրջանցող ճանապարհ կառուցել»
 |factor.am|
13:13 - 10 ապրիլի, 2025

Ալիևը հայտարարել է, թե Իրանի հետ պայմանավորվել են «ՀՀ-ն շրջանցող ճանապարհ կառուցել» |factor.am|

factor.am: Իրանական կողմի հետ քննարկվող նախագծերից մեկը Հայաստանը շրջանցող տրանսպորտային կապի կառուցումն է, որը Նախիջևանն Իրանի միջոցով կկապի Ադրբեջանի հիմնական տարածքի հետ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Շրջանցիկ ավտոճանապարհն արդեն կառուցվում է։ Մենք հիմա կամուրջ ենք կառուցում, իսկ շրջանցիկ երկաթուղու կառուցումը հարց է, որը պահանջում է Իրանի և Ադրբեջանի համաձայնությունը, քանի որ Հայաստանը փակում է մեր մուտքը Նախիջևան։ Մենք չենք կարող նստել և սպասել։ Եվ այսպես, մենք պայմանավորվել ենք, որ կկառուցենք շրջանցիկ ճանապարհ, իսկ Հայաստանը կշարունակի մնալ փակուղում»,- ասել է Ալիևը։

Նա նաև նշել է, թե այս ամիս սպասում են Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի Ադրբեջան այցին։

«Մենք այս այցը համարում ենք չափազանց կարևոր երկկողմ հարաբերությունների ապագա զարգացման և տարածաշրջանում ստեղծված իրավիճակի համար։ Վերջին ամիսներին երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների մի քանի այցելություններ են եղել։ Մենք ցանկանում ենք բարիդրացիական հարաբերություններ կառուցել մեր բոլոր հարևանների, այդ թվում՝ Իրանի հետ»,- ասել է Ադրբեջանի նախագահը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել