Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համալսարաններից մեկում ընթացող «Դեպի նոր աշխարհակարգ» միջազգային ֆորումի իր ելույթի ժամանակ դարձյալ խոսել է Հայաստանից ունեցած պահանջներից մասին՝ մասնավորապես նշելով, թե «հայտնի է՝ Բաքուն ինչ է ակնկալում Հայաստանից Ադրբեջանի տարածքային ամբողջականության և Սահմանադրության հարցում»։
Ըստ Ալիևի՝ եթե դրանք կատարվեն, ապա կարող է կնքվել խաղաղության պայմանագիր, և այդպիսով Հարավային Կովկասում ինտեգրված տարածաշրջան ստեղծելու համար որևէ խոչընդոտ չի մնա։
«Սակայն, եթե իրատեսորեն խոսենք, սա չի նշանակում, որ միանգամից կբարեկամանանք Հայաստանի հետ: Այս դեպքում դեռ վաղ է խոսել որոշակի տնտեսական ինտեգրացիայի մասին: Այնուամենայնիվ, կարող ենք վստահություն կառուցել՝ սկսելով փոքր քայլերից»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը՝ նշելով, թե վերջերս առաջ են քաշվել որոշ նախաձեռնություններ, և իրենք սպասում են Հայաստանի դիրքորոշմանը դրանց վերաբերյալ:
comment.count (0)