Իրանի նախագահը հերքել է հութիներին գերձայնային հրթիռներ մատակարարելու մասին լուրերը
 |arm.sputniknews.ru|
19:26 - 16 սեպտեմբերի, 2024

Իրանի նախագահը հերքել է հութիներին գերձայնային հրթիռներ մատակարարելու մասին լուրերը |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: v class="article__block" data-type="text">

Իրանական կողմը գերձայնային զենք չի փոխանցել Եմենի հութիներին: Ինչպես հայտնում է «Entekhab»–ը, այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
 
«Մենք գերձայնային հրթիռ ունենք, բայց ոչ այն տեսակը, որ արձակել են եմենցիները։ Նրանք էլ հրթիռային տեխնոլոգիա ունեն և իրենք են արտադրում այն»,- հայտարարել է նախագահը։
 
Եմենի «Անսար Ալլահ» շարժումը սեպտեմբերի 15-ին հայտարարել է Յաֆայի շրջանում Իսրայելի ռազմական օբյեկտին հարվածելու մասին՝ նշելով, որ հրթիռը հասել է Իսրայելի տարածք և 20 որսացող հրթիռներից ոչ մեկը չի կարողացել խոցել այն: Շարժման պաշտոնական ներկայացուցիչ Յահյա Սերիայի խոսքով՝ հարվածը հասցվել է գերձայնային բալիստիկ հրթիռով, որին հաջողվել է թռչել ավելի քան 2000 կմ և հաղթահարել իսրայելական ՀՕՊ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել