Եմեն

Եմենի Հանրապետություն, Միջին Արևելքի երկիր է, որը գտնվում է Արաբական թերակղզում Ասիայի հարավ-արևմուտքում։ Եմենը թերակղզու երկրորդ խոշորագույն պետությունն է 527,970 կմ2 տարածքով։ 

ԱՄՆ օդային հարվածների հետևանքով Եմենում զոհվել է 31 մարդ, վիրավորվել՝ 101-ը

ԱՄՆ օդային հարվածների հետևանքով Եմենում զոհվել է 31 մարդ, վիրավորվել՝ 101-ը

Ամերիկյան կործանիչները մի շարք ավիահարվածներ են հասցրել Եմենում, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 31 մարդ, իսկ 101 մարդ վիրավորվել է։ Այս մասին հաղորդում է Al Jazeera լրատվական գործակալությունը։ԱՄՆ-ի հարձակումները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ Եմենի հութիները սպառնացել են վերսկսել հարձակումները Կարմիր ծովում Իսրայելի հետ առնչություն ունեցող նավերի վրա: Ինչպես հայտնում է Եմենի Առողջապահության նախարարությունը՝ մեծ մասը եղել են կանայք և երեխաներ։  Հութիները նախազգուշացրել են, որ հարվածները «առանց պատասխան չեն անցնի»: Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել էր մի շարք օդային հարվածներ հասցնել Եմենի մայրաքաղաք Սանային՝ խոստանալով կիրառել «ճնշող մահաբեր ուժ», քանի դեռ Իրանի կողմից աջակցվող հութի ապստամբները չեն դադարեցրել իրենց հարձակումները Կարմիր ծովում։Լուսանկարը՝ Խալեդ Աբդուլլահ/Ռոյթերս
10:58 - 16 մարտի, 2025
ԱՄՆ-ը օդային հարվածների ալիք է հասցրել Եմենի հութիներին․ կա 9 զոհ

ԱՄՆ-ը օդային հարվածների ալիք է հասցրել Եմենի հութիներին․ կա 9 զոհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է մի շարք օդային հարվածներ հասցնել Եմենի մայրաքաղաք Սանային՝ խոստանալով կիրառել «ճնշող մահաբեր ուժ», քանի դեռ Իրանի կողմից աջակցվող հութի ապստամբները չեն դադարեցրել իրենց հարձակումները Կարմիր ծովում: Այս մասին նա գրել է Truth սոցիալական ցանցում։ «Մեր քաջարի մարտիկները հենց հիմա օդային հարձակումներ են իրականացնում ահաբեկիչների բազաների, առաջնորդների և հակահրթիռային պաշտպանության համակարգերի վրա՝ պաշտպանելու ամերիկյան նավագնացությունը, օդային և ռազմածովային ուժերը և վերականգնելու նավագնացության ազատությունը», - գրել է Թրամփը Truth-ում: «Ոչ մի ահաբեկչական ուժ չի խանգարի ամերիկյան առևտրային և ռազմածովային նավերին ազատորեն նավարկել աշխարհի ջրային ուղիներով»: Նա նաև զգուշացրել է Իրանին դադարեցնել աջակցությունը ապստամբների խմբին՝ խոստանալով երկիրը «լիովին պատասխանատվության ենթարկել»։ Ինչպես հաղորդում է BBC լրատվական գործակալությունը՝ Հութիների կողմից ղեկավարվող առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հարվածների հետևանքով առնվազն զոհվել է 9-ը  հոգի, ևս 9-ը վիրավորվել է:Լուսանկարը՝ EPA-ի։
23:34 - 15 մարտի, 2025
Հութիները հայտարարել են, որ անօդաչուներով գրոհել են Թել Ավիվը և Աշկելոնը |armenpress.am|

Հութիները հայտարարել են, որ անօդաչուներով գրոհել են Թել Ավիվը և Աշկելոնը |armenpress.am|

armenpress.am: Եմենի հութի խռովարարները դեկտեմբերի 25-ին հայտնել են, որ անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Թել Ավիվ քաղաքին, որը հութիներն անվանում են Յաֆա, և Իսրայելի Աշկելոն քաղաքին: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը: «Եմենի զինված ուժերի անօդաչուների ուժերը երկու ռազմական գործողություն են իրականացրել, որոնցից առաջինի թիրախը դարձել է թշնամի Իսրայելի կարևոր օբյեկտն օկուպացված Յաֆա քաղաքում: Հարվածը հասցվել է անօդաչու թռչող սարքի միջոցով»,- հայտարարել է հութիների ներկայացուցիչ Յահյա Սարիան՝ հավելելով, որ «երկրորդ թիրախը դարձել է թշնամի Իսրայելի արդյունաբերական գոտին օկուպացված Աշկելոնում»: Հութիների ներկայացուցչի խոսքով երկու հարվածն էլ «հաջողությամբ հասել են թիրախներին»: 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հարձակման հետևանքով Իսրայելում զոհվել էր 1200 մարդ։ Եվս 250 մարդ գերեվարվել է։ Իսրայելի կողմից Գազայի հատվածում իրականացվող պատասխան ռազմական գործողությունների ընթացքում պաղեստինյան անկլավում զոհերի թիվը մոտենում է 45 400-ի։ Այս ընթացքում Եմենի հութիներն ակտիվացրել են գրոհները տարածաշրջանում:
10:44 - 26 դեկտեմբերի, 2024
Իրանի նախագահը հերքել է հութիներին գերձայնային հրթիռներ մատակարարելու մասին լուրերը
 |arm.sputniknews.ru|

Իրանի նախագահը հերքել է հութիներին գերձայնային հրթիռներ մատակարարելու մասին լուրերը |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: v class="article__block" data-type="text"> Իրանական կողմը գերձայնային զենք չի փոխանցել Եմենի հութիներին: Ինչպես հայտնում է «Entekhab»–ը, այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։   «Մենք գերձայնային հրթիռ ունենք, բայց ոչ այն տեսակը, որ արձակել են եմենցիները։ Նրանք էլ հրթիռային տեխնոլոգիա ունեն և իրենք են արտադրում այն»,- հայտարարել է նախագահը։   Եմենի «Անսար Ալլահ» շարժումը սեպտեմբերի 15-ին հայտարարել է Յաֆայի շրջանում Իսրայելի ռազմական օբյեկտին հարվածելու մասին՝ նշելով, որ հրթիռը հասել է Իսրայելի տարածք և 20 որսացող հրթիռներից ոչ մեկը չի կարողացել խոցել այն: Շարժման պաշտոնական ներկայացուցիչ Յահյա Սերիայի խոսքով՝ հարվածը հասցվել է գերձայնային բալիստիկ հրթիռով, որին հաջողվել է թռչել ավելի քան 2000 կմ և հաղթահարել իսրայելական ՀՕՊ-ը:
19:26 - 16 սեպտեմբերի, 2024
Հութիները լուսադեմին «երկիր-երկիր» դասի բալիստիկ հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ 
 |tert.am|

Հութիները լուսադեմին «երկիր-երկիր» դասի բալիստիկ հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ |tert.am|

tert.am: Կիրակի լուսադեմին Եմենից «երկիր-երկիր» դասի բալիստիկ հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ, գրում է The Times of Israel-ը՝ մանրամասնելով, որ սա երրորդ դեպքն է, երբ Իրանի կողմից աջակցվող հութի ապստամբներն ակնհայտ հաջողությամբ կարողանում են շրջանցել Իսրայելի հակաօդային պաշտպանությունը: Հրթիռի արձակման պատճառով Իսրայելի կենտրոնական հատվածի 112 բնակավայրերում օդային տագնապ է հայտարարվել: Հրթիռը հարվածել է Բեն Շեմեն անտառի բաց տարածքին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել Քֆար Դանիել բնակավայրի մոտ՝ Բեն Գուրիոն օդանավակայանից մի քանի կիլոմետր հարավ-արևելք:Հութիների ներկայացուցիչ Նասր ալ Դին Ամերը հայտարարել է, որ հարձակումը ցույց է տվել, որ Իսրայելի ամբողջ տարածքը ենթարկվել է օդային հարձակմանը:«Իսրայելական պաշտպանական համակարգերը ձախողել են, և Եմենի հրթիռը տեղ է հասել  Ալլահի շնորհիվ։ Հակառակորդի տարածքի խորքերը հիմա ամբողջովին բաց են մեզ համար։ Նախկինում կիրառվում էին անօդաչու թռչող սարքեր, իսկ այժմ՝ հրթիռներ, և բոլորը տեղ են հասնում առանց որսվելու»,- ասել է նա:Լուսանկարում՝ Իսրայելի կենտրոնական հատվածներից մեկն է, որտեղ ծուխ է բարձրանում Եմենից արձակված հրթիռից հետո/AP/Ohad Zwigenberg
12:39 - 15 սեպտեմբերի, 2024
ԱՄՆ Զինված ուժերը Իրանից և Եմենից Իսրայելի ուղղությամբ արձակված ավելի քան 80 անօդաչու են ոչնչացրել |news.am|

ԱՄՆ Զինված ուժերը Իրանից և Եմենից Իսրայելի ուղղությամբ արձակված ավելի քան 80 անօդաչու են ոչնչացրել |news.am|

news.am: ԱՄՆ զինուժն ավելի քան 80 անօդաչու և առնվազն 6 բալիստիկ հրթիռ է ոչնչացրել, որոնք արձակվել են Իսրայելի ուղղությամբ Իրանից և Եմենից։ Այս մասին կիրակի օրը հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։ «Ապրիլի 13-ին և ապրիլի 14-ի առավոտյան ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարության ուժերը, ԱՄՆ եվրոպական հրամանատարության էսկադրոնային ականակիրների աջակցությամբ, հաջողությամբ գրոհել և ոչնչացրել են ավելի քան 80 անօդաչու և առնվազն 6 բալիստիկ հրթիռ, որոնք պետք է հարվածեին Իսրայելին Իրանից և Եմենից»,- ասվում է հրամանատարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է  X-ի նրա էջում: Ոչնչացված հրթիռների թվում է նաև մեկ արձակող կայանք և յոթ անօդաչու, որոնք գտնվում էին Եմենում՝ հութիների վերահսկողության տակ։ «CENTCOM-ը պատրաստ է նախկինի պես աջակցել Իսրայելի պաշտպանությանը, մենք  շարունակում ենք աշխատել մեր տարածաշրջանային գործընկերների հետ՝ տարածաշրջանային անվտանգությունը բարձրացնելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։  
11:44 - 15 ապրիլի, 2024
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան 36 հարված են հասցրել Եմենում հութիների թիրախներին |tert.am|

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան 36 հարված են հասցրել Եմենում հութիների թիրախներին |tert.am|

tert.am: ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ուժերը 36 հարված են հասցրել Եմենում գտնվող օբյեկտներին, որոնք կապված են «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբների հետ: Այս մասին ասվում է Պենտագոնի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ: Ավստրալիան, Բահրեյնը, Մեծ Բրիտանիան, Դանիան, Կանադան, Նիդեռլանդները և Նոր Զելանդիան աջակցություն են ցուցաբերել ամերիկյան և բրիտանական ուժերին, հայտնում է apnews.com-ը։ Փաստաթղթից հետևում է, որ հարվածները հասցվել են «հութիների 36 թիրախի Եմենի 13 վայրում՝ ի պատասխան Կարմիր ծովով նավարկող օտարերկրյա առևտրային նավերի և ռազմանավերի վրա նրանց շարունակվող հարձակումներին»։ Հայտարարության մեջ նշվում է, որ «այս ճշգրիտ հարվածները կոչված են թուլացնելու և խաթարելու հութիների հնարավորությունները»։ Հարվածների թիրախները եղել են «խոր ստորգետնյա զենքի պահեստները, հրթիռային համակարգերն ու կայանքները, հակաօդային պաշտպանության համակարգերը և ռադարները»։ Փաստաթղթում նշվում է, որ երկրները «հանձնառու են նվազեցնել լարվածությունը և վերականգնել կայունությունը Կարմիր ծովում»։ «Մենք չենք վարանի պաշտպանել կյանքը և ազատ առևտուրը աշխարհի ամենակարևոր ջրային ուղիներից մեկի երկայնքով»,- հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը:
14:35 - 04 փետրվարի, 2024
Եմենի հութիները հայտնել են, որ պատրաստ են ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ երկարատև առճակատման |shantnews.am|

Եմենի հութիները հայտնել են, որ պատրաստ են ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ երկարատև առճակատման |shantnews.am|

shantnews.am: Հութիները հայտարարել են ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ երկարատև հակամարտության պատրաստակամության մասին։ Հութիների պաշտպանության վարչության ղեկավար Մուհամմեդ Նասեր Աթիֆիի հայտարարության մասին տեղեկացնում է «EFE» -ն։ «Մենք պատրաստ ենք բռնակալ ուժերի հետ երկարատև առճակատման։ Մենք Կարմիր և Արաբական ծովերը կվերածենք հրե տարածության։ Միևնույն ժամանակ, տարածաշրջանը անվտանգ կմնա միայն առևտրային նավերի համար, քանի դեռ նրանք չեն գնում դեպի Իսրայել և չեն պատկանում Իսրայելին, ԱՄՆ-ին կամ Մեծ Բրիտանիային», -ասել է Մուհամմեդ Նասեր Աթիֆին։ Տարածաշրջանում լարվածության պատճառով խոշոր ծովային ընկերությունները փոխում են իրենց երթուղիները՝ շրջանցելով Եմենի ափերը: Այս ծովային ճանապարհով աշխարհը տեղափոխում է հացահատիկի 8%-ը, հեղուկ գազի 8%-ը և նավթի 12%-ը։
09:18 - 31 հունվարի, 2024
Իրանի արտգործնախարարը Եմենին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարվածները ռազմավարական սխալ է անվանել
 |news.am|

Իրանի արտգործնախարարը Եմենին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարվածները ռազմավարական սխալ է անվանել |news.am|

news.am: Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան, որոշելով հարվածել Եմենում հութիների թիրախներին, թույլ տվեցին ռազմավարական սխալ, ինչը հանգեցրեց տարածաշրջանում հակամարտությունն ընդլայնելու ռիսկին։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Մերձավոր Արևելքի հարցով բաց բանավեճում։ «Միացյալ Նահանգները, ինչպես նաև Միացյալ Թագավորությունը, ռազմավարական սխալ թույլ տվեցին, երբ ռազմական հարձակում գործեցին Եմենի վրա՝ վտանգելով ավելի լայն հակամարտություն տարածաշրջանում: Մենք բոլորս հավատում ենք, որ ծովային անվտանգությունը կարևոր է համաշխարհային առևտրի համար: Միևնույն ժամանակ, անվտանգությունը փոխկապակցված հայեցակարգ է, և զարգացումներն ապացուցում են, որ Գազայում ցեղասպանության կասեցումը առանցքային է տարածաշրջանում կայունության վերականգնման համար»,- ասել է նախարարը։
09:59 - 24 հունվարի, 2024
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հերթական հարվածներն են հասցրել Եմենում հութիների ռազմական օբյեկտներին
 |armenpress.am|

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հերթական հարվածներն են հասցրել Եմենում հութիների ռազմական օբյեկտներին |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան համատեղ հարվածներ են հասցրել Եմենում գործող հութի ապստամբների օբյեկտներին։ Այս մասին համատեղ հայտարարություն են տարածել երկու երկրների պաշտպանական գերատեսչությունները։ Ըստ հայտարարության՝ հունվարի 22-ին հարվածներ են հասցվել 8 թիրախների, այդ թվում՝ ստորգետնյա պահեստարանի, ինչպես նաև «հութիների հրթիռային և հետախուզական հնարավորությունների հետ կապված վայրերի»։ Համատեղ գործողությանը մասնակցել են նաև Ավստրալիան, Բահրեյնը, Կանադան և Նիդեռլանդները։ Կողմերը հայտնել են, որ հարվածներն իրականացվել են՝ «ի պատասխան հութիների կողմից միջազգային և առևտրային նավարկության, ինչպես նաև Կարմիր ծովով անցնող ռազմածովային ուժերի նավերի դեմ ուղղված շարունակական հարձակումների»։ Ըստ հայտարարության՝ նոյեմբերի կեսերից հութիներն ավելի քան 30 հարձակում են գործել միջազգային և առևտրային նավերի վրա։ Խռովարար շարժումը հայտարարել էր, որ կթիրախավորի Իսրայելի հետ կապված նավերը, մինչև Գազայի հատվածում ռազմական գործողությունները չդադարեն։ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան վերջին շաբաթների ընթացքում մի շարք ավիահարվածներ են հասցրել Եմենում հութիներին պատկանող ռազմական օբյեկտներին, այդուհանդերձ, հութիների հարձակումները չեն դադարել։  
12:27 - 23 հունվարի, 2024