YouTube դրամայնացման ակտիվացման խնդիր և Google քարտեզների ճշգրտում. Ընկերության պատվիրակությունը Հայաստանում է
10:51 - 18 սեպտեմբերի, 2024

YouTube դրամայնացման ակտիվացման խնդիր և Google քարտեզների ճշգրտում. Ընկերության պատվիրակությունը Հայաստանում է

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը «Google» ընկերության հետ համագործակցությունը զարգացնելու նպատակով ընդունել է Հայաստանում  առաջին անգամ աշխատանքային այցով գտնվող «Google» ընկերության պատվիրակությանը:

Նախարարությունից հայտնում են՝ հանդիպման ընթացքում քննարկվել  են «Google»  ընկերության հետ համագործակցությունն առավել գործուն մակարդակի հասցնելու հնարավորություններն, անդրադարձ է եղել նաև  Հայաստանում «YouTube»-ի դրամայնացման ակտիվացման խնդրին, ինչպես նաև «Google» քարտեզների ճշգրտման հարցերին:

««Google»-ի տարբեր ծառայություններ հասանելի են մեր երկրում, սակայն  մենք
տեսնում ենք ավելի մեծ ներուժ երկկողմ հարաբերությունները զարգացնելու
առումով՝ ամպային ծառայություններից մինչև արհեստական բանականության
կիրառումը տարբեր ոլորտներում»-ընդգծել է Հայրապետյանը։

Ընկերության ներկայացուցիչները, անդրադառնալով համագործակցության նախադրյալներին և հնարավորություններին, ներկայացրել են իրենց առաջարկությունները՝ մշակույթի պահպանումից մինչև տեխնոլոգիական ոլորտ՝ առանձնահատուկ կարևորելով Հայաստանում մարդկային ռեսուրսի դերն ու նշանակությունը:

Հանդիպման ավարտին կողմերը հույս են հայտնել ձեռք բերված պայմանավորվածություններն ապագայում կյանքի կոչելու, երկկողմ համագործակցությունն ամրապնդելու և զարգացնելու ուղղությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել