Իրանի Թաբաս քաղաքի ածխահանքում տեղի ունեցած պայթունի հետևանքով առնվազն 30 հանքափոր է զոհվել, 17-ը՝ վիրավորել։ Այս մասին հաղորդում է իրանական Tasnim լրատվական ընկերությունը։
Ածխահանքում վթարը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ի երեկոյան մեթան գազի պայթյունի հետևանքով։
Հանքագործները մահացել են ոչ թե հանքի փլուզումից, այլ շնչահեղձությունից։ Ենթադրվում է, որ մի շարք հանքափորներ դեռ ներսում են և չեն կարողանում դուրս գալ:
comment.count (0)