Ժետոնների սարքերի՝ վալիդատորներով փոխարինումըհավելյալ հերթերի է հանգեցրել

13:27 - 24 հուլիսի, 2024

Արդեն մի քանի շաբաթ է՝ մետրոպոլիտենում ժետոններ ընդունող սարքերի մեծ մասը փոխարինվել է վալիդատորներով՝  հերթեր եւ դժգոհություններ առաջացնելով քաղաքացիների շրջանում։ Քաղաքապետարանի եւ «Թել-Սելլ» ԲԲԸ-ի միջեւ կնքված պայմանագրով նախատեսված եղանակներից առայժմ հասանելի է միայն թղթային կամ էլեկտրոնային QR կոդով վճարումը, այնինչ ըստ սկզբնական ժամկետի՝ համակարգի ներդնումը պետք է ավարտվեր այս տարվա մայիսին։  

«Թել-Սելլ» ընկերությունից հայտնեցին՝ սկզբնական ժամկետը իրատեսական չէր, ծրագրային աշխատանքները հանձնելու իրենց վերջնաժամկետը երկարաձգվել է մինչ օգոստոսի 1-ը, բայց թե դրանք երբ կգործարկվեն, կախված է արդեն քաղաքապետարանից։  

Մինչ այդ ժետոնների սարքերը հանելով՝ ընկերությունը փորձում է հանրությանը նոր համակարգին սովորեցնելու խնդիր լուծել։

Նշենք, որ «Թել-Սելլ» տերմինալներով արդեն հնարավոր է QR կոդ ձեռք բերել նաեւ առանց բաժանորդ դառնալու (առանց անձնական բջջային հեռախոսահամարը մուտքագրելու), սակայն այդ մասին պատշաճ իրազեկում չի իրականացվում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել