Վիճակագրությունը հերքում է Ավինյանի պնդումը փետրվարի 20-ի վթարների մասին
 |civilnet.am|
14:14 - 24 փետրվարի, 2025

Վիճակագրությունը հերքում է Ավինյանի պնդումը փետրվարի 20-ի վթարների մասին |civilnet.am|

civilnet.am: Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով, իսկ 8-ը՝ մաշված ձմեռային անվադողերով։ Այդ մասին հայտնեցին Ներքին գործերի նախարարությունից՝ պատասխանելով ՍիվիլՆեթի հարցմանը։

«Նշված 482 պատահարների մեջ 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով, իսկ 8-ը՝ մաշված ձմեռային անվադողերով։ Միաժամանակ, նույն ժամանակահատվածում Երևանի պարեկները ստուգել են 193 տրանսպորտային միջոց, որոնցից 15-ը եղել են մաշված ձմեռային անվադողերով», - ասված է ՆԳՆ պատասխանում։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը փետրվարի 20-ին տեղի ունեցած խցանումների հիմնական մեղավորներ էր համարել վարորդներին։

«Մենք բազմիցս խոսել և զգուշացրել ենք ձյան տեղումների մասին։ Խցանումների պատճառների շուրջ 80%-ը պայմանավորված էր ամառային անվադողերով ավտոմեքենաների վթարներով։ Այսինքն՝ վթարներն առաջանում էին հիմնականում այն մեքենաների դեպքում, որոնք դեռ ամառային անվադողերով էին», - նշել էր Ավինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել