Իրանում 3-օրյա սուգ է հայտարարվել |tert.am|
13:54 - 22 սեպտեմբերի, 2024

Իրանում 3-օրյա սուգ է հայտարարվել |tert.am|

tert.am: Իրանի Հարավային Խորասան նահանգում 3-օրյա սուգ է հայտարարվել ածխահանքում գազի պայթյունի հետևանքով 52 հանքափորի զոհվելուց հետո, հայտնում է Mehr գործակալությունը:

Հայտնի է, որ Հարավային Խորասանի Թաբաս քաղաքի ածխահանքում մեթան գազի պայթյունը տեղի է ունեցել երեկ երեկոյան տեղական ժամանակով ժամը 21:00-ի սահմանում Madanjo ընկերության հանքավայրում՝ ազդելով երկու բլոկի՝ B և C-ի վրա, որտեղ աշխատում էր 69 մարդ:

Մեկ ժամ առաջ ավարտվել են փրկարարական աշխատանքները B բլոկում, որտեղ աշխատող 47 մարդուց 30-ը զհվել են, 17-ը՝ վիրավորվել։ C բլոկում, որտեղ արգելափակված էր 22 բանվոր, բոլորը մահացել են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել