Լիբանանում իսրայելական հարվածներից զոհվածների թվում հայերի մասին տվյալներ չկան․ ԱԳՆ |civilnet.am|
11:12 - 24 սեպտեմբերի, 2024

Լիբանանում իսրայելական հարվածներից զոհվածների թվում հայերի մասին տվյալներ չկան․ ԱԳՆ |civilnet.am|

civilnet.am: Իսրայելի օդային հարվածների հետևանքով Լիբանանում զոհվածների ու վիրավորների թվում հայերի առկայության մասին տվյալներ այս պահին չկան․ ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են արտաքին գործերի նախարարությունից։

Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ նախօրեին իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 492 մարդ, այդ թվում՝ 35 երեխա և 58 կին, վիրավորվել է 1 645 մարդ։ Ըստ գերատեսչության՝ հազարավոր ընտանիքներ տեղահանվել են։

Իսրայելը հայտարարել է, որ սեպտեմբերի 23-ին օդային հարվածներ է հասցրել Լիբանանում գտնվող Հեզբոլլահի դիրքերին։ Վերջինս, ըստ Al Jazeera-ի, պատասխան հարվածներ է հասցրել իսրայելական թիրախներին։

ՄԱԿ-ը հանդես է եկել լարվածության նվազեցման կոչով, իսկ Թուրքիան հայտարարել է, որ Իսրայելի հարձակումը Լիբանանի վրա «կարող է ամբողջ տարածաշրջանը ներքաշել քաոսի մեջ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել