factor.am: Սահմանադրական դատարանում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի սահմանադրականության հարցով գործի քննությունը, այս մասին Factor.am-ին հայտնեցին Սահմանադրական դատարանի հանրային կապերի բաժնից։
Factor.am-ին փոխանցեցին, որ բարձր դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ։ Դեռ պարզ չէ՝ ՍԴ-ն որոշումն այսօր կհրապարակի, թե՝ ոչ։
Դատարանը գրավոր ընթացակարգով քննությունը սկսել էր այսօր ժամը 11։00-ին:
Նշենք, որ եթե ՍԴ-ն հասատատի սահմանազատման կանոնակարգը, կառավարությունը փաստաթուղթը կուղարկի ԱԺ՝ վավերացման:
comment.count (0)