HRW. COP29-ին մասնակցող կառավարությունները պետք է հստակ ուղերձ հղեն Ալիևի վարչակազմին |azatutyun.am|
17:19 - 24 սեպտեմբերի, 2024

HRW. COP29-ին մասնակցող կառավարությունները պետք է հստակ ուղերձ հղեն Ալիևի վարչակազմին |azatutyun.am|

azatutyun.am: COP29-ին մասնակցող կառավարությունները պետք է հստակ ուղերձ հղեն Ալիևի վարչակազմին, որ կլիմայի փոփոխության դեմ պայքարը պահանջում է անկախ ձայների մասնակցություն, հայտարարել է Human Rights Watch-ը։

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն ընդգծում է՝ Ադրբեջանը ավտորիտար իշխանություն ունեցող, այլախոհությունը չհանդուրժող պետություն է, որը հետապնդում է անկախ լրագրողներին, ակտիվիստներին։

«Կառավարությունները չպետք է թույլ տան Ադրբեջանին օգտագործել իր դիրքը՝ խաթարելու կլիմայական ճգնաժամի դեմ պայքարի և մարդու իրավունքները պաշտպանելու ջանքերը», - հայտարարել է Human Rights Watch-ի բնապահպանական հարցերով իրավապաշտպան Միրտո Տիլիանակին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել