Թուրքիայի ռազմական ղեկավարությունը Բաքվում է |factor.am|
12:27 - 24 սեպտեմբերի, 2024

Թուրքիայի ռազմական ղեկավարությունը Բաքվում է |factor.am|

factor.am: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրավերով Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, ԶՈՒ ԳՇ պետ Մեթին Գյուրաքը, ռազմածովային ուժերի հրամանատար, ադմիրալ Էրջյումենթ Թաթլըօղլուն, ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Սելջուկ Բայրաքթարօղլուն և ռազմաօդային ուժերի հրամանատար Զիյա Ջեմալ Քադըօղլուն ժամանել են Բաքու՝ մասնակցելու ADEX ադրբեջանական 5-րդ միջազգային պաշտպանական ցուցահանդեսին։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն:

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հյուրերին Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը, ՊՆ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։

Թուրքական պատվիրակության՝ Բաքու այցի շրջանակում կայանալիք հանդիպումների ընթացքում նախատեսվում է քննարկումներ անցկացնել Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության հեռանկարային հնարավորությունների հետագա ընդլայնման շուրջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել